ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Վարժեցված կատվի միջոցով փորձել են թմրանյութ մտցնել Սևան ՔԿՀ
23:30, 19.09.2020 | mamul.am
4591 | 0

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 18-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում:

«Սևանի» գաղութի աշխատակիցները կեսօրին նկատել են, որ սև գույնի կատուն մտել է քրեակատարողական հիմնարկի տարածք, նկատել են, որ կատվի պարանոցին կասկածելի վզկապ կա:
Գաղութի աշխատակիցները, տարբեր միջոցներ գործադրելով, կարողացել են կատվին բռնել:

Պարզվել է, որ կատուն եղել է վարժեցված, իսկ պարանոցին առկա է եղել թմրամիջոցներ թաքցնելու համար ինքնաշեն եղանակով պատրաստված սև գույնի կաշվենման վզկապ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ զննությամբ կատվի պարանոցին ամրացված վզկապի մեջ հայտնաբերվել է 4 հատ բաժանորդային քարտ, ինչպես նաև՝ 10 հատ առանձին փաթեթներ, որոնցից 8-ում հայտնաբերվել է 2,2 գրամից մինչև 2,3 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող կանաչավուն զանգված:

Մեկ այլ փաթեթում հայտնաբերվել է 4,3 գրամ ընդհանուր քաշով «շոկոլադկա» տեսակի թմրամիջոցի նմանվող մուգ-շագանակագույն, մանրացված զանգված:

Իսկ տասներորդ փաթեթում հայտնաբերվել է 15,1 գրամ ընդհանուր քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցի նմանվող մուգ շագանակագույն կոշտ զանգված:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերվածը ամբողջությամբ փաթեթավորվել է: Փաստի առթիվ «Սևան» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր