ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+10 °C
«Տապանաքարային պատկերաքանդակ, 1842 թ., Շոշ, Արցախ». Համլետ Պետրոսյան
02:05, 21.09.2020 | mamul.am
4817 | 0

Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ու մեկնաբանել. «Տապանաքարային պատկերաքանդակ, 1842 թ., Շոշ, Արցախ:

Այս հորինվածներն ունեն երեք հիմնական թեմա (թվարկումը աջից ձախ)` հանգուցյալի երկրային զբաղմունքը` իդեալականացված կերպարով, խնջույքը, ընտանիքը (մայրը, կինը, երեխաները)` սգի սենտենցիաներով: Վերին ձախ անկյունում քանդակված են սնդուկները` բանալիով և հանգուցյալի հորիզոնական (մահացած) կերպարով, հավանաբար այն սովորույթի պատկերումն է, երբ մահանալուց հետո առանձնացվում և փակի տակ են պահվում հանգուցյալի իրերն ու հագուստը:

Արձանագրությունը. «Այս է տապան լուսահոգի/ Օվանեսին` եխպեյր/ն էր Առուստամի, որ է որդիք/ Աթա Թօրօոսեանին:/ Մեծ իշխան էր Շոշվա կեղին:/ Ով որ կարդա` ասէ` Ա[ստուա]ծ ողորմի: 1842-ին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր