ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Գործ է պետք անել, այլ ոչ թե խոսել». Հրանտ Բագրատյան
12:05, 21.09.2020 | mamul.am
3473 | 0

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը շնորհավորական գրառում է կատարել. «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս ՀՀ անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ։ 1991-ին 29 տարին մեզ թվում էր երազանք։ Ու ահա այն իրողություն է։ Հայոց պետականությունը 29-ը չէ 290 կամ 2900 տարի էլ կդիմանա, եթե պետականությունը վեր դասվի ամեն ինչից, դրա կառուցման գործընթացը լինի շարունակական։ Եթե ավանտյուրիստները չգան ու չասեն. ոչինչ արված չէ, ստիպված ենք սկսել 0-ից։ Փառք աստծո երկիր ունենք, հարևաններից էլ առանձնապես վատ չենք ապրում՝ չնայած ռեսուրսային սակավությանը։ Կարևորը առաջընթացը շարունակելն է, անկախության քաղաքական, սոցիալ-տնտեսական պտուղները յուրաքանչյուր ընտանիք հասցնելն է, աղքատությունը հաղթահարելն է։ Գործ է պետք անել, այլ ոչ թե խոսել։ Ու մենք դա անելու ենք»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր