Լրագրող Արայիկ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դրոշը թարս կախելն ամբողջ աշխաարհում համարվում է այդ դրոշի անարգում և վիրավորանք ու արհամարանք այդ երկրին. «ՀՀ դրոշի մասին» օրենք/Հոդված 7 ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները Հայաստանի Հանրապետության դրոշը` ուղղահայաց դիրքով կախելու դեպքում պետք է ժամացույցի սլաքի ուղղության հակառակ 90 աստիճանով շրջել, այնպես, որ դեմքով դեպի դրոշը կանգնելիս կարմիր, կապույտ, նարնջագույն գույների հերթականությունը ձախից աջ չխախտվի»: |