ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է հաստատվել
11:15, 21.09.2020 | mamul.am
2085 | 0

ԱՀ առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն` hանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 4 նոր դեպք: Վարակակիրներից 2 Ստեփանակերտ, մեկը Շուշի քաղաքի բնակիչներ են, մյուսն էլ ժամանել է Ռուսաստանի Դաշնությունից: Նրանց մոտ հիվանդությունը բացահայտվել է բուժհաստատություն դիմելության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակի օջախները հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 367 մարդու մոտ, որից 320-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 45, ընդհանուր մեկուսացված է 84 քաղաքացի:

Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 5-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 105 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 13 600 փորձանմուշի հետազոտություն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր