ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ես չեմ ուզում խորանամ քո ասած «դոսյեների» մեջ». Սասուն Միքայելյանը՝ լրագրողին
12:30, 21.09.2020 | mamul.am
3623 | 0

«Դոսյե» կենտրոնի հրապարակած զեկույցի համաձայն, Կրեմլը ՀՀ գրեթե բոլոր կառույցներում գործակալներ ունի: Շրջանառվում էին ԱԱԾ նախկին տնօրենների անուններ, Գագիկ Ծառուկյանի անունը, Դուք ինչպե՞ս եք մեկնաբանում. այսօր՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, այսպիսի հարց ուղղվեց ԵԿՄ նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Սասուն Միքայելյանին: «Միտքը չհասկացա, ասենք Գագիկ Ծառուկյանն ի՞նչ կապ ունի ԱԱԾ-ի հետ»: Լրագրողը կրկնեց հարցը՝ ասելով, որ զեկուցի մեջ նշվում է, որ ԱԱԾ նախկին տնօրեններն ինֆորմացիաներ են փոխանցել Կրեմլին: «Դա մեր ներքին անվտանգության խնդիրն է և մենք, ԱԱԾ-ն, պարտավոր է, որ նման բան չանի, իսկ ինչ վերաբերում ա, որ եթե մենք ուղղությունը տանում ենք դեպի Ռուսաստան, նույնությամբ կարող եմ ասել՝ Արևմուտք կամ Եվրոպա, դա մեր ներքին խնդիրն ա, որ պետք ա կարգավորենք, ավելի խիստ լինենք»,- ասաց ԵԿՄ նախագահը՝ շարունակելով. «Բայց ես ուզում եմ մի նրբազգաց բան ասել, որ մեր պատերազմն արդեն գնում է Թուրքիայի հետ, ոչ թե մենակ Ադրբեջանի հետ, և մենք պետք է մի քիչ զգույշ լինենք պետությունների հետ: Ռուսաստանի դարպասն է Հայաստանը և նա պետք է օգնի Հայաստանին: Պետությունների վերադասավորման մեջ մենք պիտի խելոք լինենք, ճիշտ քաղաքականություն վարենք, չընկնենք նույն օրին, ոնց նախորդ անգամ ռուսները զենքը տվին թուրքերին՝ դուրս եկան՝ միլիոն ու կես ժողովուրդ ցեղասպանություն արին»:

Դիտարկամը, թե այդ զեկույցում իշխանության չեզոքացման մասին է խոսվում, Ս. Միքայելյանը պատասխանեց. «Ես ԵԿՄ նախագահ եմ, ԱԺ պատգամավոր, ես դիվանագետ չեմ, դա իմ խնդիրը չի, ես չեմ ուզում խորանամ քո ասած «դոսյեների» մեջ, ես ասում եմ էն, ինչ որ ասում եմ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր