ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Պատասխանը ոչ միայն անբավարար էր, այլև չի նշվել հստակ թիվ». օգտատերը՝ ԿԳՄՍ փոխնախարարին
14:50, 21.09.2020 | mamul.am
3439 | 0

Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ուսուցիչների աշխատավարձի վերաբերյալ օգտատեր Վանիկ Կարապետյանը հարց է ուղղել ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանին. «Խնդրում եմ հստակ ասել՝ կրթության համակարգում քանի՞ աշխատող է ստանում ամսական կտրվածքով նվազագույն աշխատավարձից ցածր աշխատավարձ: Օրինակ՝ ամսական 25 հազար դրամ, 30 հազար դրամ, 40 հազար դրամ և այլն: Գրավոր հարցում էի արել, սակայն պատասխանը ոչ միայն անբավարար է եղել, այլև չի նշվել որևէ հստակ թիվ կամ քանակ. ինչո՞ւ»:

Պատասխանելով հարցին՝ փոխնախարարը նկատել է, որ «եթե հարցը լիներ հստակ, ապա պատասխանը կլիներ հստակ». «Կրթական համակարգում նվազագույն աշխատավարձից ցածր ստացող աշխատողների թիվը հարցեր է առաջացնում՝ կրթական ո՞ր մակարդակի մասին է խոսքը՝ մանկապարտեզների, դպրոցների, քոլեջների, ուսումնարանների, բուհերի, մենք խոսում ենք տասնյակ հազարավոր մարդկանց մասին: Եվ աշխատավարձի չափի մասով հիմնական լիազոր մարմնին պետք է դիմել, կարծում եմ՝ դա Պետական եկամուտների կոմիտեն է»,- ասել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր