ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
«Նման ելույթ կարող է ունենալ մեր հարևան Վարդուշ տոտան, ներքևի գարաժի Վարազդատ ձյաձյան». Արա Պապյան
16:00, 21.09.2020 | mamul.am
10737 | 1

«Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աղջիկ-տղա երեկոյան քայլում են փողոցով: Տղան աղջկան ասում է.

- Ես քեզ նվիրում եմ լուսինն ու աստղերը:

Աղջիկը հարցնում է.

- Հեչ փող չունե՞ս մտնեք մի-մի բաժակ կոֆե խմենք:

Հիմա Նիկոլինն է՝ խոսում է լուսնից ու աստղերից, երբ ամենատարրական հարցերը չի կարողանում լուծել: Նման ելույթ կարող եմ ունենալ ես, մեր հարևան Վարդուշ տոտան, ներքևի գարաժի Վարազդատ ձյաձյան, բայց վարչապետը պիտի զբաղվի այն գործով, ինչի համար վճարվում է հարկատուի փողերից՝ պիտի իրատեսական ծրագրեր դնի ու իրականացնի իր պաշտոնավարման ընթացքում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր