ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Համաշխարհային բանկերը 18 տարում լվացել են 2 տրլն դոլար
17:25, 21.09.2020 | mamul.am
4571 | 0

Համաշխարհային խոշորագույն բանկերը 1999-2017թթ․ օգնել են իրենց հաճախորդներին շրջանցել պատժամիջոցները և լվանալ անօրինական կերպով ստացված 2 տրլն դոլարի միջոցները։ Այս մասին հետաքննություն է հրապարակել ամերիկյան BuzzFeed պարբերականը։ Կայքն անդրադառնում է ԱՄՆ ֆինանսների նախարարության ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի հատուկ ստորաբաժանման՝ FinCEN-ի (ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ցանց) տրամադրության տակ հայտնված նյութերին: Փաստաթղթերը ներկայացնում են ավելի քան 2 հզր․, այսպես կոչված, բանկային հաշվետվություններ՝ հաճախորդների կասկածելի գործարքների վերաբերյալ՝ SAR (կասկածելի գործունեության հաշվետվություններ)։

«Կառավարական գաղտնի փաստաթղթերի հսկայական զանգվածն առաջին անգամ ցույց է տալիս, թե ինչպես են արևմտյան գլխավոր բանկերը տրիլիոն դոլարի կասկածելի գործողություններ իրականացրել` հարստացնելով իրենց և իրենց բաժնետերերին՝ միաժամանակ հեշտացնելով ահաբեկիչների, ավազակապետերի և նարկոմաֆիայի աշխատանքը: ԱՄՆ կառավարությունը, չնայած լայն լիազորություններին, չի կարող խանգարել դրան»,- ասված է հրապարակման մեջ։

Պարբերականի տվյալներով՝ ֆինանսական հաստատությունների ղեկավարությունն աչք է փակել կասկածելի գործողությունների մասին աշխատակիցների նախազգուշացման վրա: Բանկերը հույս ունեին, որ նման սխեմաների բացահայտման դեպքում կկարողանան համաձայնագիր կնքել ամերիկյան արդարադատության հետ, ինչը նախատեսում է միայն տուգանքներ:

«Սակայն հետաքննությունը ցույց է տալիս, որ նույնիսկ պատասխանատվության ենթարկվելուց և տուգանքներից հետո այնպիսի բանկեր, ինչպիսիք են՝ JP Morgan Chas-ը, HSBC-ն, Standard Chartered-ը, Deutsche Bank-ը և Bank of New York Mellon-ը, շարունակել են փոխանցել կասկածյալների միջոցները»,- նշված է հրապարակման մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր