ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Թրամփի շնորհավորանքը. երկու հետաքրքիր ձևակերպում». Սուրեն Սարգսյան
16:20, 21.09.2020 | mamul.am
4670 | 0

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թրամփի շնորհավորանքը: Երկու հետաքրքիր ձևակերպում:

«Հայ և ամերիկացի ժողովուրդների միջև կապերն անհերքելիորեն ամուր են ու տևական՝ լինի դա միասնաբար նոր կորոնավիրուսի գլոբալ համավարակին դիմակայելիս, թե Աֆղանստանի կամ Կոսովոյի միջազգային խաղաղապահ գործողություններում կողք կողքի ծառայելիս:

Այս առանձնահատուկ օրվա առթիվ Ձեզ մաղթում ենք ամենայն բարիք և անհամբերությամբ սպասում մեր բարեկամության ամրապնդմանն առաջիկա տարվա ընթացքում»:

Այսինքն նոր ձեռքբերում չկա: Աֆղանստանն ու Կոսովոն են ամենակարևորը: Մեկ էլ ինչո՞ւ առաջիկա տարվա ընթացքում: Կարողա՞ դեմոկրատներն են տեքստը գրել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր