ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
ՀՀ նախագահը պարգևատրել է մի շարք մշակութային գործիչների
18:25, 21.09.2020 | mamul.am
2979 | 0

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ պետական պարգևներով պարգևատրելու մասին հրամանագրեր է ստորագրել:

Հրամանագրում, մասնավորապես, ասվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Անկախության տոնի առթիվ, մշակույթի զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրել.

Մովսես Խորենացու մեդալով՝

  • Սամվել Գևորգի Կարապետյանին հուշարձանագետ (հետմահու)
  • Լիպարիտ Տիգրանի Սարգսյանին մանկագիր
  • Մադլենա Մինասի Գարագաշյանին լրագրող, թարգմանիչ (Ռումինիա)
  • Ալբերտ Վարազդատի Մուշեղյանին գրականագետ, թարգմանիչ
  • Վաչե Ռոբերտի Շարաֆյանին կոմպոզիտոր
  • Հաղթանակ Շմավոնի Շահումյանին գեղանկարիչ
  • Հասմիկ Գեղամի Գրիգորյանին Լիտվայի օպերայի և բալետի ազգային թատրոնի մեներգչուհի

«Աշխատանքային վաստակի համար» մեդալով՝

  • Մարտին Շահենի Երիցյանին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր»:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր