Հայ աթլետները հիանալի են հանդես եկել Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում կայացած՝ Բալկանյան երկրների առաջնությունում՝ նվաճելով 3 ոսկե մեդալ և սահմանելով ռեկորդային ցուցանիշներ։ Բացի մեդալներից, հայ աթլետները սահմանել են նաև ազգային և անձնական ռեկորդներ։ Մասնավորապես, Ալեքսանդր Դոնիկյանը 10.44 վրկ արդյունքով 100 մ վազքում սահմանել է Հայաստանի ռեկորդ՝ առաջնությունում զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը։ Ռազմիկ Մկրտչյանը, չնայած 100 մ և 200 մ վազքում մրցանակային տեղեր չի զբաղեցրել, սակայն բարելավել է անձնական ցուցանիշները՝ գրանցելով համապատասխանաբար 10.96 վրկ և 21.89 վրկ արդյունք։ Իրենց անձնական ցուցանիշները բարելավել են նաև Արման Հակոբյանը՝ 1500 մ վազքում գրանցելով 3:58.07 արդյունք, և Ռոման Ալեքսանյանը, որը 800 մ վազքում գրանցել է 1:52.70 արդյունք։ |