ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Սա մտահոգիչ ահազանգ պիտի լինի մեզ համար». թուրքագետ
17:05, 22.09.2020 | mamul.am
3949 | 0

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիայի պաշտպանության նախարարությունն իր պաշտոնական թվիթերում երեկ գիշեր գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է Թովուզի շրջանում «Հայաստանի կողմից հրադադարի խախտմանը» և Ադրբեջանի զինվորի ոչնչացմանը։
Այդ կարճ գրառումը երկու առումով է կարևոր:
Առաջին. աննախադեպ է, որ Թուրքիայի ՊՆ-ն անդրադառնում է հակամարտության բավական «մանր» դրվագի։ Երկրորդ. տեքստում ադրբեջանցի զինվորին անդրադառնելիս նշվում է (բառացի թարգմանություն)՝ «... ադրբեջանական ՄԵՐ հերոս զինվորը»։ Ադրբեջանցի զինվորին «մեր» կոչելը, ինչպես նաև այս դեպքին անդրադառնալը վկայում են Թուրքիայում պետական մակարդակով հռետորաբանության փոփոխության մասին։
Սա խիստ մտահոգիչ ահազանգ պիտի լինի մեզ համար։ Մեր երկու հարևանների կողմից Հայաստանը հետևողականորեն շարունակվում է ներկայացվել որպես ագրեսոր ու պատերազմ հրահրող երկիր։ Եթե գումարենք սրան շաբաթ օրը Ալիևի հարցազրույցի տեքստը, ապա պատկերն ամբողջանում է։

Հավելեմ, որ նույնաբովանդակ գրառում է կատարել նաև Թուրքիայի ԱԳՆ Մ. Չավուշօղլուն, որում օգտագործել է «սթափեցնող» կոչեր»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր