ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
ՀՊՏՀ անձնակազմի բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց
11:25, 22.09.2020 | mamul.am
2897 | 0

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի անձնակազմը բողոքի ակցիա է իրականացնում Կառավարության դիմաց: Նրանք նշում են, որ 2018 թվականից ՀՊՏՀ-ն չունի օրինական ընտրված ռեկտոր: «Նշանակվել էր ժամանակավոր պաշտոնակտար Ռուբեն Հայրապետյանը, ով բազմաթիվ ապօրինություններ է թույլ տվել համալսարանում՝ անձնակազմին հանելով իր դեմ: Ի վերջո, համալսարանը հասավ նրա հրաժարականին: Հետո եկավ Դիանա Գալոյանը, ում Ռուբեն Հայրապետյանն սկսեց մեղադրել նույնաբովանդակ գործողությունների մեջ»,- ասում էին ակցիայի մասնակիցները:

Նրանք նշեցին, որ ՀՊՏՀ խորհրդի կողմից ռեկտոր է ընտրվել տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դիանա Գալոյանը, սակայն այդ փաստը ՀՀ կառավարությունը մինչ օրս չի հաստատում:

ՀՊՏՔ անձնակազմը պահանջում է օրենքով սահմանված կարգով հաստատել սույն թվականի հուլիսի 17-ին «ՀՊՏՀ» ՊՈԱԿ ռեկտորի մրցույթի արդյունքները:

Այս պահին ակցիայի մասնակիցների 3 հոգանոց խումբը կառավարությունում է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր