ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«ԼՀԿ-ն կմիանա՞ եռյակին». լրագրողը՝ Մարուքյանին
11:10, 22.09.2020 | mamul.am
4672 | 1

«Արդյո՞ք հանրային դժգոհություններն այնքան մեծ են, որ երեք ուժերին կհաջողվի հանրային մոբիլիզացիա ապահովել իրենց շուրջ: Հնարավո՞ր է ինչ-որ մի փուլում ԼՀԿ-ն միանա եռյակին»,- ԱԺ ճեպազրույցների ժամին դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին՝ հարցրին լրագրողները: Պատգամավորն ասաց, որ հանրահավաքի մասին տեղյակ չէ. «Մենք համագործակցում ենք տարբեր ուժերի հետ ու միասնական նախաձեռնություններ ենք ունենում, երբ օրակարգերը համընկնում են: Մինչ օրս այն համընկել է ԲՀԿ-ի օրակարգի հետ՝ ՍԴ դիմելու, կորոնավիրուսի քննիչ հանձնաժողով ստեղծելու հետ, որոնք հաջողությամբ են պսակվել: Մնացած մասով յուրաքանչյուր ուժ ունի իր օրակարգը: Կհետևենք, կտեսնենք՝ ինչ կոչեր են հնչում, որն է օրակարգը: Այն, որ դժգոհություններ կան գործող իշխանության կառավարումից, միանշանակ է, բայց թե ինչ մակարդակում է, ո՛չ հարցումների եմ տիրապետում, ո՛չ էլ կարող եմ հետևություններ անել: Այդ դժգոհություններից մենք էլ ենք ստանում»: Հարցին՝ եթե հրապարակում հնչի իշխանության հրաժարականի պահանջ, կմիանա՞ք, Մարուքյանն ասաց. «Եթե ԼՀԿ-ն ունենա այդպիսի պահանջ, ԱԺ-ում կնախաձեռնի իմպիչմենթի գործընթաց: ԼՀԿ-ն չի սպասում, որ մեկը մի բան հայտարարի, վազի՝ միանա դրան»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր