ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
«Լուկաշենկոյի որոշումն անօրինական է». Վարշավան դեմ է լեհական ապրանքների ներմուծման արգելքին
12:05, 22.09.2020 | mamul.am
3997 | 0

Լուկաշենկոն արգելել է լեհական ապրանքների ներմուծումը Բելառուս՝ սկսած սուրճից մինչև զուգարանի թուղթ։ Հայտարարել է լեհական Gazeta Wyborcza պարբերականից Անջեյ Պոչոբուտը:

Բելառուսի մաքսային ծառայությունը Հանրապետության տարածք չի թողնում Լեհաստանից ապրանքներ, որոնց արգելքը սահմանել է Լուկաշենկոն։ Մաքսատան աշխատակիցները վերջնագիր են ներկայացնում. կա՛մ նետեք ձեր ապրանքները, կա՛մ դրանց հետ վերադարձեք Լեհաստան։
Հեղինակը համոզված է, որ Լուկաշենկոյի որոշումը հակաօրինական է, քանի որ Բելառուսը մտնում է Մաքսային միության մեջ Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ, և այդ պատճառով լեհական ապրանքների արգելքը կարող է սահմանվել միայն կոլեգիալ որոշումից հետո:
Պոչոբուտը Լուկաշենկոյին մեղադրում է «իր վաղեմի երազանքի իրականացման» մեջ՝ բելառուսներին կտրել լեհական սուպերմարկետներից։ Մինսկը վաղուց մտահոգված էր նրանով, որ հանրապետության բնակիչները նախընտրում են այցելել Լեհաստան, քանի որ այնտեղ ավելի էժան է: Բելառուսի իշխանությունները ցանկանում էին, որ երկրից դուրս չբերվի արժույթը՝ ամեն կերպ պայքարելով այդ դրա դեմ:
Հեղինակի կարծիքով, եթե լեհական ապրանքների արգելքը երկարաժամկետ լինի, կտուժեն ոչ միայն լեհական սուպերմարկետները, որոնք գտնվում են բելառուսական սահմանի մոտ և գոյատևում են միայն բելառուսների հաշվին, այլև բելառուսները, որոնք կարող էին տնտեսել՝ Լեհաստանից գնելով:
Սակայն Լուկաշենկոյին դա չի հետաքրքրում, վստահ է հոդվածի հեղինակը։ Նա պայքարում է սեփական «գոյատևման» համար՝ փորձելով վախեցնել իր հակառակորդներին: Լեհական ապրանքների արգելքն այդ օրինակներից է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր