ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Ներկայացրինք մեր պահանջը. ասացին՝ կզեկուցեն». ՀՊՏՀ անձնակազմի անդամ
12:20, 22.09.2020 | mamul.am
2701 | 0

«Դիմումների ընդունման վարչության պատասխանատուի հետ ներկայացրեցինք մեր պահանջը, մեզ ասացին, որ հարցը կզեկուցեն պարոն վարչապետին»,- դուրս գալով կառավարության շենքից, լրագրողներին ասացին ՀՊՏՀ անձնակազմի ներկայացուցիչները, ովքեր բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով հանդիպում վարչապետի հետ:

«Մեր հիմնական պահանջը կապ չունի Դիանա Գալոյանի հետ, մեր պահանջն այն է, որ ՀՊՏՀ խորհրդի անդամների (որը հաստատվել է ՀՀ վարչապետի որոշմամբ) 2/3-րդի կողմից ընտրված ռեկտորը Կառավարության որոշմամբ հաստատվի այդ պաշտոնին»:

«Ներկայացրինք մեր պահանջը. ասացին՝ կզեկուցեն». ՀՊՏՀ անձնակազմի անդամ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր