ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«ԱՄՆ-ը պատերազմում է ամբողջ մոլորակի դեմ». Կուբայի արտգործնախարար
20:25, 22.09.2020 | mamul.am
6574 | 0

ԱՄՆ-ի իշխանությունների քաղաքականությունն սպառնում է միջազգային իրավունքին, բազմակողմանիության սկզբունքին և ընդհանուր առմամբ՝ միջազգային անվտանգությանը։ Այս մասին հայտարարել Է Կուբայի ԱԳ նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլան՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հանդիսավոր նիստում։

«ԱՄՆ-ի անպատասխանատու վարքագիծը խաղաղության և միջազգային անվտանգության գլխավոր սպառնալիքն է։ ԱՄՆ-ն հրահրում է հակամարտություններ, ոչ ավանդական և առևտրային պատերազմներ, սահմանում կոշտ, միակողմանի պատժամիջոցներ, իր սպառազինությունների մրցավազքի վրա վատնում է մեր ժողովուրդների կայուն զարգացման համար անհրաժեշտ միջոցներն ու հրաժարվում համագործակցել COVID-19-ի համաճարակի հետևանքով առաջացած բազմաթիվ ճգնաժամերի դեմ պայքարում: ԱՄՆ-ն անտեսում է բնապահպանության, զինաթափման ու սպառազինությունների վերահսկման կարևոր համաձայնագրը, ինչպես նաև դուրս է գալիս այնպիսի միջազգային կազմակերպությունների կազմից, ինչպիսիք են՝ Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կամ Մարդու իրավունքների Խորհուրդը։ Կարող է թվալ, որ այս երկիրը պատերազմում է ամբողջ մոլորակի, նրա կենսական ռեսուրսների և բնակիչների դեմ»,-հայտարարել Է դիվանագետը։
Կուբայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Վաշինգթոնը ձգտում է վարկաբեկել կուբայական բժշկական առաքելությունների աշխատանքն՝ արտասահմանում կորոնավիրուսի համաճարակի ժամանակ: «ԱՄՆ-ը ցինիկաբար հարձակվում է մեր բժշկական համագործակցության և կառավարությունների վրա, որոնք օրինական կարգով բժշկական օգնության համար դիմում են Կուբային՝ խոչընդոտելով այլ երկրների առողջապահության իրավունքի իրականացմանը, մինչդեռ իրենք COVID-19 համաճարակի էպիկենտրոնն են, որի զոհ է դարձել շուրջ 200 հզր․ ԱՄՆ-ի քաղաքացի՝ անպատասխանատվության և նախընտրական շահերի պատճառով»,- հավելել է Ռոդրիգեսը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր