«Նովիչոկի» օգտագործումը միջազգային օրենսդրության լուրջ խախտում է, նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի թունավորումը պահանջում է միջազգային հզոր արձագանք: «Մենք խստորեն դատապարտում ենք «Նովիչոկ»-ով Ալեքսեյ Նավալնիի դեմ հարձակումը։ Ես կոչ եմ անում Ռուսաստանին իրականացնել այդ սարսափելի հարձակման ամբողջական և թափանցիկ հետաքննություն։ Դա պարզապես հարձակում չէ մեկ մարդու վրա, դա հարձակում է ժողովրդավարական իրավունքների վրա»,- ընդգծել է քաղաքական գործիչը։ |