ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Տիխանովսկայան ԵՄ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել
15:00, 22.09.2020 | mamul.am
4320 | 0

Ընդդիմության առաջնորդ և Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան Եվրոմիության հետ համաձայնության է եկել իշխանության անցումից հետո, հանրապետության համար ֆինանսական օգնության խոշոր փաթեթի շուրջ: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն՝ հղում անելով քաղաքական գործչի մամուլի ծառայությանը։

«Սվետլանա Տիխանովսկայան պայմանավորվել է, որ Բելառուսին օգնության փաթեթ կտրամադրվի ժողովրդավարական փոփոխություններից հետո»,- հայտնել են մամուլի ծառայությունում:
Ավելի վաղ համակարգող խորհրդի նախագահության անդամ Պավել Լատուշկոն հայտարարել էր, որ ընդդիմությունը մտադիր է Եվրոմիությունից 4 մլրդ դոլար ստանալ Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականից հետո:
Տիխանովսկայան սեպտեմբերի 22-ին ավարտել է իր այցը Բրյուսել, որտեղ հանդիպել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի, Եվրոխորհրդարանի նախագահ Դավիթ Սասոլիի հետ և ելույթ ունեցել խորհրդարանականների առաջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր