ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+24 °C
Սնոուդենը համաձայնել է ԱՄՆ-ին տալ գաղտնի տեղեկատվության գրքի ողջ հասույթը
18:40, 22.09.2020 | mamul.am
4076 | 0

ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը համաձայնել է Ամերիկային հանձնել «Անձնական գործ» ինքնակենսագրական գրքի ամբողջ հոնորարը։ Այս մասին հայտնել է CNN-ը։

Ընդհանուր առմամբ, Սնոուդենի եկամուտը, որը նա ամբողջությամբ կվճարի ԱՄՆ-ին, կազմել է ավելի քան 5 միլիոն դոլար՝ 4,2 միլիոն գրքի և 1 միլիոնից փոքր-ինչ ավելի՝ 56 վճարովի ելույթների համար:
Դատարանը խոստովանել է, որ դրանք, ինչպես և գիրքը, պարունակում են չբացահայտման մասին պայմանագրի խախտումներ, որը Սնոուդենն ստորագրել էր հետախուզության համար աշխատելու ժամանակ։ Գրքի հրապարակումից առաջ նա չէր համաձայնեցնում բովանդակությունը նախկին գործատուների հետ։ Նշվում է, որ նրա համաձայնությունը չի նշանակում գումարի ավտոմատ փոխանցում։ Նա մտադիր է վիճարկել դատարանի որոշումը:
Օգոստոսի 16-ին հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտածել է Սնոուդենին ներում շնորհելու մասին:
2013թ․-ին Սնոուդենը The Guardian և The Washington Post պարբերականների լրագրողներին է փոխանցել փաստաթղթեր, որտեղ խոսվում էր ինչպես ԱՄՆ քաղաքացիներին, այնպես էլ այլ երկրների բնակիչներին լրտեսելու ամերիկյան հատուկ ծառայությունների ծրագրի մասին: Դրանից հետո նա փախել Է ԱՄՆ-ից և զուգահեռաբար քաղաքական ապաստան խնդրել մի քանի տասնյակ երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից, որտեղ, ի վերջո, բնակության թույլտվություն է ստացել:
ԱՄՆ-ում Սնոուդենին մեղադրում են ազգային անվտանգության համար մեծ նշանակություն ունեցող տեղեկատվության ապօրինի փոխանցման, հետախուզական տեղեկատվության կանխամտածված փոխանցման և պետության սեփականության հափշտակման մեջ: Ընդհանուր առմամբ՝ նրան սպառնում է մինչև 30 տարվա ազատազրկում։

Կիսվի՛ր այս նյութով՝
12:30, 16.04.2024
2300 | 0
դեպի վեր