ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Ես կծափահարեմ այն ուժին, որն իշխանափոխություն կանի առանց ՀՀԿ-ի». Աշոտյան
16:20, 22.09.2020 | mamul.am
3849 | 4

«ՀՀԿ-ն աշխատանքային հարաբերություններ է պահպանել, ստեղծել ու զարգացրել այսօրվա ընդդիմադիր դաշտի գրեթե բոլոր հիմնական դերակատարների հետ: Այդ հարաբերություններն աշխատանքային են, թույլ են տալիս եզրակացնելու, որ չի բացառվում ընդհանուր եզրերի ստեղծումը քաղաքական տարբեր ուժերի հետ: Մենք այդ հավաքի հետ կապված տեղեկությունները ստացել ենք, բայց չենք քննարկել առնչվելու կամ չառնչվելու հարցը: Կմասնակցե՞նք, թե՞ ոչ, ինչպիսի՞ առնչություն կունենանք, կուսակցությունը դեռ չի որոշել»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին, թե Հանրապետական կուսակցությունը կմիանա՞ «Բարգավաճ Հայաստան»-ի, Հայ Յեղափոխական Դաշնակցության, «Հայրենիք» կուսակցությունների հրավիրած համապետական հանրահավաքին, ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Վստահաբար, առանց ՀՀԿ-ի գործուն մասնակցության դժվար է լինելու ՀՀ-ում պատկերացնել լրջագույն քաղաքական պրոցես, որը կբերի իշխանափոխության: Եթե կստացվի որևէ ուժի մոտ դա անել առանց ՀՀԿ-ի, ես կարող եմ պարզապես ոտքի կանգնել և ծափահարել իրենց»,- ասել է Աշոտյանը:

«Ես կծափահարեմ այն ուժին, որն իշխանափոխություն կանի առանց ՀՀԿ-ի». Աշոտյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր