ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Այսօր ինքնաբուխ կերպով դուրս ենք գալու Ջերմուկի տաքսիների կանգառ». Շիրակ Բունիաթյան
16:40, 22.09.2020 | mamul.am
2813 | 0

Բնապահպան Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, այս պահին ունենք կալանավորված Ջերմուկ համայնքի երեք բնակիչ, որոնք տեղափոխվել են Երևան և նրանց մեղադրանքներ է առաջադրվում։
Այո՛, մենք չենք խրախուսելու ոչ մի բռնություն, բայց նաև չենք հանդուրժելու խտրական վերաբերմունքը։
Մեր կարծիքով խտրական է, երբ մոտ մեկ տարի առաջ Գնդեվազ գյուղում քաշքշուկի հետևանքով կալանավորվեցին Ջերմուկ համայնքի երեք երիտասարդներ։
Մեր կարծիքով խտրական է, երբ Լիդիանի պահնորդները մի քանի տասնյակ անձանցով ծեծի են ենթարկում Ջերմուկի բնակչին և նրան օգնության հասած ոստիկանին և դա մինչ այժմ չի արժանացել իրավական համարժեք գնահատականի։
Մեր կարծիքով խտրական է, երբ ասում են՝ օրերս ծեծկռտուք է տեղի ունեցել, բայց Ամուլսարի փրկության կողմնակիցներին են ձերբակալել և տեղափոխել Երևան։

Սիրելի պատվախնդիր ՀԱ՛Յ, այսօր մենք ինքնաբուխ կերպով, մեր ընտանիքներով դուրս ենք գալու Ջերմուկի տաքսիների կանգառ և մեր աջակցությունը հայտնենք կալանավորված քաղաքացիներին։

Հանդիպում ենք Ջերմուկի տաքսիների կանգառում, ժամը 17։00-ից սկսած»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր