ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Նիկոլի համար միակ ելքն ինքնասպան լինելն է». Կ. Տեր-Նակալյան
22:10, 22.09.2020 | mamul.am
8413 | 5

«Ադեկվադ» կուսակցության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը «Երևանն այսօր» լրատվականի եթերում անդրադարձել է Հայաստանի վերաբերյալ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից վերջին շրջանում արվող հայտարարություններին: Նրա խոսքով՝ դրանց վերաբերյալ Հայաստանի գերատեսչությունների արձագանքներից ելնելով՝ կարելի է ենթադրել, որ «իշխանությունները լուրջ չեն վերաբերվում» տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին և Հայաստանին սպառնացող վտանգներին. «Արտգործ նախարարն ասում է՝ չեմ մեկնաբանում Ալիևի հայտարարությունը, իշխանական թևի այլ ներկայացուցիչներ ոչ պակաս ցնդաբանություններ են ասում: Տպավորություն է, որ լուրջ չեն վերաբերվում: Լուրջ չեն վերաբերվում էն ժամանակ, երբ կա՛մ կլինիկական «իձիոտներ» են, կա՛մ գիտեն, որ ոչ մի բան չի լինելու»,- ասել է Տեր-Նակալյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետն իր ղեկավարման ժամանակահատվածում «շատ սխալներ է գործել». «Այո՛, Փաշինյանը պիտի պատժվի: Նրա համար միակ լուծումն ու ելքն ինքնասպան լինելն ա: Փաշինյանը պետք է ինքնասպան լինի, որ գոնե ինչ-որ չափով այդ պատասխանատվության բեռն իր հետ տանի»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Նիկոլի համար միակ ելքն ինքնասպան լինելն է». Կ. Տեր-Նակալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր