Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 494.01, EUR 585.25, RUB 6.47, GBP 646.41
+16 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Ջոն Լենոնին սպանողը պատմել է դրդապատճառների մասին ու ներողություն խնդրել
22:30, 22.09.2020

Ջոն Լենոնին սպանողը բացատրել է իր հանցագործությունը
Ամերիկացի Մարկ Դևիդ Չեփմենը, որն սպանել է The Beatles խմբի անդամ Ջոն Լենոնին, բացատրել է իր արարքի պատճառը, հայտնել է Sky News-ը:
Ելույթ ունենալով պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովի առջև՝ տղամարդը ներողություն է խնդրել երաժշտի այրի Յոկո Օնոյից և հայտարարել, որ իր արարքը «ստոր է եղել և բավականին սոսկալի»:
Նա նշել է, որ Լենոնին սպանել է ոչ այն պատճառով, որ նրան վատ մարդ էր համարում։
«Նա կուռք է եղել։ Ես սպանել եմ նրան, քանի որ նա շատ, շատ, շատ հայտնի էր, և դա է միակ պատճառը։ Իսկ ես շատ, շատ, շատ փառքի էի ձգտում և եսասեր էի»,- պատմել է բանտարկյալը։ Իր ելույթի վերջում Չեփմենը հայտարարել է, որ արժանի է մահապատժի։
1980թ-ին Մարկ Չեփմենը 5 անգամ կրակել է Լենոնի վրա, երբ նա կնոջ հետ վերադառնալիս է եղել ձայնագրման ստուդիայից։

Ջոն Լենոնն ու Յոկո Օնոն
25 րոպե անց հանրաճանաչ երաժիշտը մահացել է արյան կորստից։ Հանցագործը չի փորձել փախչել, ոստիկանությունը նրան գտել է Սելինջերի «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» վեպը կարդալիս։
Դատարանը մարդասպանին մեղսունակ է ճանաչել և դատապարտել ցմահ ազատազրկման՝ 20 տարի անց պայմանական վաղաժամկետ ազատման դիմում ներկայացնելու իրավունքով։ Օգոստոսին սակայն, նրան 11-րդ անգամ մերժել են։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր