ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները հացադուլ են սկսել
23:30, 22.09.2020 | mamul.am
3304 | 1

ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները հացադուլ են սկսել կառավարության դիմաց:

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է, ինչ ՌԴ-ից Հայաստան եկած բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ ցանկանում են հետ գնալ Ռուսաստան, սակայն դա նրանց չի հաջողվում սահմանների փակ լինելու պատճառով։

Իշխանության մի շարք ներկայացուցիչներ հանդիպել են ցուցարարների հետ՝ պարզաբանելով, որ Հայաստանը սահման չի փակել, ռուսական կողմը չի բացում սահմանները ՀՀ-ի համար, և այժմ Հայաստանն այդ ուղղությամբ բանակցություններ է վարում ՌԴ հետ:

ՌԴ մեկնել ցանկացողները, սակայն, չեն հավատում, որ բանակցություններ են ընթանում իրենց հարցին լուծում տալու համար: Նրանք պնդում են, թե «որևէ բանակցություն չի տարվում», քանի որ ՌԴ-ն շատ երկրների հետ սահմանը բացել է, իսկ ՀՀ-ի հետ՝ ոչ, չնայած այն փաստին, որ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր