ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Առավոտյան Նիկոլը զանգեց, ասաց՝ ինձ թիկունքից հարվածում են». Վ. Բաղդասարյանը՝ 2018-ի դեպքերի մասին
01:25, 23.09.2020 | mamul.am
9437 | 0

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանը «168 ժամ»-ի եթերում հայտարարել էր, որ նախքան վերջին խորհրդարանական ընտրությունները շուրջ 15 առանձնազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Եթերի ընթացքում նա մանրամասներ է ներկայացրել իր և Փաշինյանի հանդիպումներից և պայմանավորվածություններից. «Կարծեմ հոկտեմբերի 1-ն էր, երեկոյան մենք «Մարիոթ»-ում ունեցանք հանդիպում և պայմանավորվեցինք, որ հաջորդ օրը երեկոյան կհանդիպենք նաև ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի հետ, միասնական մի պրոյեկտ կունենանք, որով հետո հայտարարություն կանենք, որ մայիսին գնում ենք ընտրությունների: Հաջորդ օրը առավոտյան, սակայն, ինձ զանգ եկավ, զանգեց Նիկոլը Փաշինյան և ասաց՝ ինձ թիկունքից հարվածում են և այլն, 17:30 ես կգամ Ձեզ մոտ, և մենք կզրուցենք: Արարատ Միրզոյանի հետ եկան իմ առանձնասենյակ, և նա հայտարարեց, որ պայմանավորվածությունը չեղյալ է համարվում, և ինքը միանձնյա որոշել է, որ դեկտեմբերին պետք է լինեն արտահերթ ընտրություններ»,- պատմել է Վ. Բաղդասարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Առավոտյան Նիկոլը զանգեց, ասաց՝ ինձ թիկունքից հարվածում են». Վ. Բաղդասարյանը 2018-ի դեպքերի մասին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր