ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Երկրաշարժ՝ Շիրակի մարզում․ Զույգաղբյուր և Աշոցք գյուղերում ցնցումներն զգացվել են 2-3 բալ ուժգնությամբ
09:15, 23.09.2020 | mamul.am
4787 | 0

Սեպտեմբերի 23-ին` տեղական ժամանակով ժամը 02:01-ին, (Գրինվիչի ժամանակով սեպտեմբերի 22-ին` ժամը 22:01-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.02⁰ և արևելյան երկայնության 43.94⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան Աշոցք գյուղից 7 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժն զգացվել է Շիրակի մարզի Զույգաղբյուր և Աշոցք գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր