ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Թրամփը, կարծեք թե, վճռական է ԱՄԷ-ին նորագույն F-35 կործանիչների մատակարարման հարցում». Կարեն Վերանյան
13:40, 23.09.2020 | mamul.am
2613 | 0

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի վերլուծաբան, քաղաքագետ Կարեն Վերանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թրամփը, կարծեք թե, վճռական ա ԱՄԷ-ին նորագույն F-35 կործանիչների մատակարարման հարցում։ Արդեն խոսվում է, որ դրանց վաճառքը նախատեսվում է 2020-ի դեկտեմբերին։ Այդ գործարքին սկզբունքորեն դեմ է արտահայտվում Թել Ավիվը։ Սպիտակ Տանը հույս ունեն, որ կկարողանան ստանալ Իսրայելի ղեկավարության համաձայնությունը. առաջարկվող նախապայմաններից մեկով, F-35 անտեսանելի կործանիչները կարող են դառնալ տեսանելի ու վերահսկելի Իսրայելի ռադարների համար։

Հիշեցնեմ, որ 1967-ի հոկտեմբերի «Ահեղ դատաստան» պատերազմից հետո Վաշինգթոնը համաձայնեց հաշվի առնել Իսրայելի շահերը՝ Մերձավոր Արևելք սպառազինությունների մատակարարման հարցում և արգելափակել ԱՄԷ-ին ռազմավարական սպառազինության մատակարարումը։ Արդյունքում տասնամյակներ շարունակ տարածաշրջանում Իսրայելն ստացել է ռազմատեխնիկական-տեխնոլոգիական որակական առավելություն»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր