ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Կորոնավիրուսով վարակման 210 և մահվան 4 նոր դեպք
10:55, 23.09.2020 | mamul.am
5379 | 0

Սեպտեմբերի 23-ի` ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 210-ով՝ հասնելով 47877-ի։ Առողջացել է ևս 350 մարդ, ընդհանուր՝ 43026։

Արձանագրվել է մահվան 4 դեպք, ընդհանուր՝ 942: Մինչև օրս այլ պատճառով մահացել է կորոնավիրուսով վարակված 292 մարդ։ Փաստացի բուժում է ստանում 3617 քաղաքացի։ Երեկ արվել է 2256 թեստավորում, մինչև այժմ՝ 268322։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր