ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Թրամփը թույլատրել է ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ արտասահմանյան պատվաստանյութերի օգտագործումը
10:45, 23.09.2020 | mamul.am
3683 | 0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թույլատրել է երկրում կորոնավիրուսի դեմ արտասահմանյան պատվաստանյութերի օգտագործումը։ Այս մասին հայտնել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի Մաքինանին։

«Ինձ համար միևնույնն է, ես պարզապես ուզում եմ ստանալ պատվաստանյութ, որն աշխատում է։ Ինձ չի հետաքրքրում՝ թեկուզ այն այլ երկրից է»,- Թրամփի խոսքերը մեջբերել է Քեյլի Մաքինանին։

Ընդ որում` Մաքինանին հիշեցրել է, որ այս պահին Օքսֆորդում մշակվող պատվաստանյութը, կլինիկական փորձարկումների 3-րդ փուլում է:

Ավելի վաղ Թրամփը նշել էր կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումներ սկսելու ժամկետը: Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները մինչև ապրիլ, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի բավականաչափ չափաբաժին կարտադրի «յուրաքանչյուր ամերիկացու» համար: Ընդ որում` 2020-ի վերջին երկրում կլինի դեղամիջոցի առնվազն 100 մլն չափաբաժին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր