ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Պենտագոնի ղեկավարը խոստացել է ամրապնդել Իսրայելի ռազմական գերազանցությունը Մերձավոր Արևելքում
11:35, 23.09.2020 | mamul.am
3981 | 0

Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերն Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցի հետ հանդիպման ժամանակ խոստացել է ամրապնդել Մերձավոր Արևելքում հրեական պետության անվտանգությունն ու ռազմական գերազանցությունը: Այս մասին հայտնել է ամերիկյան գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Մեր գործընկերությունը սերունդներով կառուցվում է ընդհանուր արժեքների, շահերի և մտահոգությունների վրա։

Մեր ռազմական համագործակցության անկյունաքարը տարածաշրջանում Իսրայելի ռազմական գերազանցության պահպանումն է: Շարունակելու ենք աջակցել Իսրայելի անվտանգության ապահովման մեր վաղեմի առաջնահերթությանը»,- ասել է Էսփերը։

Նախարարները քննարկել են ԱՄԷ-ի ու Բահրեյնի հետ Իսրայելի հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրերի ստորագրումը, որոնք առաջարկում են «տարածաշրջանային անվտանգությունն ամրապնդելու պատմական հնարավորություն»:

Հանցը Վաշինգթոնում կարճատև այցի ընթացքում նաև հանդիպել է ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ Մարկ Միլիի հետ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր