Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 508.21, EUR 605.94, RUB 6.70, GBP 678.82
+1 °C, 0 °C ... +5 °C Վաղը`+6 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Շվեդիան մտափոխվել է և պատրաստվում է կարանտին մտցնել
12:50, 23.09.2020

Շվեդիայի իշխանությունները մտափոխվել են իրենց հասցեին արված քննադատություններից հետո և պատրաստվում են մոտ ապագայում կարանտին սահմանել՝ վարակվածների թվի աճի դեպքում, գրել Է Bloomberg-ը: Երկրի գլխավոր համաճարակաբանի տվյալներով՝ վերջին շաբաթներին գրանցվել է բոլոր տարիքային խմբերում հիվանդացածների թվի աճ։ Ներկայումս միջոցառումների հնարավոր խստացումը և լիարժեք կարանտինի սահմանումը միայն քննարկվում է կառավարության կողմից, վերջնական որոշում դեռևս չի ընդունվել, ընդգծել է Թեգնելը: Նա նաև չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ սահմանափակումներ կարող են սահմանվել։

Նույն դիրքորոշումն ունի նաև Ստոկհոլմի առողջապահության վարչության ղեկավար Բյորն Էրիքսոնը, ով քաղաքացիներին կոչ է անում հետևել բժիշկների առաջարկություններին և պահպանել սոցիալական հեռավորությունը:

Շվեդիան Եվրամիության միակ անդամն էր, որը հրաժարվում էր կորոնավիրուսի համաճարակի հետ կապված խիստ միջոցներ սահմանելուց։ Երկրի իշխանությունները պնդում էին, որ այդպես կհաջողվի խուսափել ազգային տնտեսության համար լուրջ ցնցումներից։ Սակայն երկրի ներսում և արտերկրում նման մոտեցման քննադատները պնդում էին, որ արդյունքը՝ ինչպես համաճարակաբանական, այնպես էլ տնտեսական, ավելի լավ չէր, քան նմանատիպ պայմաններով այլ պետություններում։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր