ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Լեգիտիմությունը կարող է ավելի ծանր բեռ դառնալ, քան անարդարորեն զբաղեցրած գահը». Բորիս Նավասարդյան
18:05, 23.09.2020 | mamul.am
3301 | 0

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Լեգիտիմությունն իշխանության համար և՛ անգնահատելի առավելություն է, և՛ հսկայական պատասխանատվություն: Կեղծիքով ընտրված ղեկավարներին ի սկզբանե վրդովմունքով են ընդունում, չեն սիրում, բայց, եթե մեծ մեղքեր չեն գործում (ասենք` չեն փորձում լկտիաբար հավերժացնել իրենց իշխանությունը), հանդուրժում և ընդամենը հոգնած սպասում են` երբ են հեռանալու: Մեկ է, մարդիկ առանձնապես ոչ մի հույսեր չունեին, որ հիասթափվեն: Մեծ հանրային աջակցությամբ ընտրվածների դեպքում հակառակն է. նրանց, երկար սպասված երեխայի նման, որոշ ժամանակ սիրում-գուրգուրում են, ամեն ինչը ներում, նույնիսկ երես են տալիս: Սակայն գալիս է պահը, երբ աջակիցներն սկսում են խիստ պահանջներ ներկայացնել` իրենց ակնկալիքները չարդարացնելու համար մեղադրանքներ հնչեցնել: Եվ այս պահից համոզիչ պրակտիկ արդյունքներով չամրապնդված էլեկտորալ լեգիտիմությունը կարող է ավելի ծանր բեռ դառնալ, քան անարդարորեն զբաղեցրած գահը: Եվ որքան ուշ հասկացվի տվյալ օրինաչափությունը, այդքան վատ...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր