ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Վարչապետը կպարգևատրի «Նորք» ինֆեկցիոնի ներկայացուցիչներին. խոսնակ
16:20, 23.09.2020 | mamul.am
4205 | 1

Հարյուր և ավելի բուժաշխատողները մոտ օրերս կպարգևատրվեն վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրով, պարգևատրվող բուժաշխատողների թվում են նաև «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ներկայացուցիչները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ անդրադառնալով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի անձնակազմի բաց նամակին՝ ուղղված վարչապետին և նախագահին:

Գևորգյանի խոսքով՝ Առողջապահության նախարարությունից վարչապետի աշխատակազմը ստացել է կորոնավիրուսի դեմ պայքարում ներդրած ջանքերի համար մի շարք բուժաշխատողների պարգևատրման առաջարկություն։

«12 բուժաշխատողներ ներկայացվել են պետական պարգևի սեպտեմբերի 21-ին, իսկ 100 և ավելի բուժաշխատողները մոտ օրերս կպարգևատրվեն վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրով։ Նշեմ, որ պարգևատրվող բուժաշխատողների թվում են նաև «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ներկայացուցիչները»,-ասաց խոսնակը:

Հիշեցնենք՝ «Նորք ինֆեկցիոն» հիվանդությունների ազգային կենտրոնի անձնակազմը նամակ էր հղել ՀՀ վարչապետին և ՀՀ նախագահին։ Աշխատակիցները բաց նամակում իրենց դժգոհությունն էին հայտնել, քանի որ հիվանդանոցի աշխատակիցներից ոչ ոք Անկախության տոնին նվիրված պարգևատրման արարողության ժամանակ չէր պարգևատրվել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր