Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին ԺՊ Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ Կառավարություն, իրավապահ մարմինների հարգելի՛ ներկայացուցիչներ, խնդրում եմ շտապ միջոցներ ձեռնարկել 6 հազար ուսանողի կրթության սահմանադրական իրավունքը կոպտորեն ոտնահարող այս ծանր հանցագործության մի քանի կազմակերպիչներին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Դուք չեք պատկերացնի, թե հարցն ինչ արագ կլուծվի այդ դեպքում»: |