Ինչպես արդեն հայտնել էինք` ՍԴ-ն այսօր նախագահ և փոխնախագահ դեռ չի ընտրել, քանի որ նիստն ավարտվել է՝ պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով: ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը, դուրս գալով ՍԴ-ից, լրագրողների հետ զրույցում հայտարարեց. «Ոչինչ չունեմ ասելու»: Լրագրողները Թովմասյանից հետաքրքրվեցին իր հետագա աշխատանքային գործունեության մասին, ինչին ի պատասխան ՍԴ դատավորն ասաց. «Ոչինչ չունեմ ասելու, երբ որ կունենամ հրապարակային բան ասելու, կասեմ, թույլ տվեք` ես որոշեմ երբ և ինչ ֆորմատով եմ ասելու»: Հրայր Թովմասյանը խուսափեց պատասխանել հարցին, թե ինքը բացառո՞ւմ է այն տարբերակը, որ կարող է ընտրվել ՍԴ նախագահ. «Ժողովուրդ ջան, ոչ մի հարցի չեմ պատասխանելու»,- կրկնեց Թովմասյանը: |