ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Կբարձրացնեմ Գ. Պետրոսյանին Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովից հեռացնելու հարցը». Դ. Իոաննիսյան
19:30, 23.09.2020 | mamul.am
4619 | 2

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գևորգ Պետրոսյանը մաքուր ստեր է տարածում Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի մասին:
Մասնավորապես, Պետրոսյանը պնդում է, թե նիստերը վաղուց չեն կայանում ու հեռակա են լինում (հա, իրարամերժ է, բայց դե Պետոսյանն է էլի): Նախ՝ հեռակա նիստն էլ է նիստ: Երկրորդը՝ արդեն օգոստոսի սկզբից նիստերն առկա են և գրեթե ամեն շաբաթ տեղի են ունենում կառավարության շենքում: Ընդ որում, Գևորգ Պետրոսյանն ստացել է բոլոր նիստերի հրավերները:
Այդ մարդը պարզապես իր վրայից գցում է պատասխանատվությունը և քաղաքական դիսկուրսն իջեցնում է պլինտուսից ներքև:
Ուրբաթ բարձրացնելու եմ Գևորգ Պետրոսյանին Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովից հեռացնելու հարցը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր