ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Մեկնարկել է #CLASS փոխադրումների համակարգի գործունեությունը
15:00, 24.09.2020 | mamul.am
5613 | 0

Հայաստանում սկսել է գործել CLASS՝ իրերի և ուղեբեռի փոխադրումների համակարգը։

Համակարգը նորույթ է, որը միավորում է իրեր և ուղեբեռ ուղարկողներին ու տեղափոխողներին։

Կայքի օգնությամբ, անհատներն ու կազմակերպությունները կարող են ուղարկել փաստաթղթեր, զարդեր, հեռախոսներ, խմիչք, սնունդ, ուղեբեռ՝ Հայաստանի ներսում, Հայաստանից աշխարհի ցանկացած կետ և հակառակը՝ 1-12 ժամվա ընթացքում։

MAMUL.am-ի հետ զրույցում ընկերության ներկայացուցիչը հայտնեց հետևյալը. «Նախագիծը մեկընդմիշտ լուծում է այնպիսի խնդիրներ, որոնց առնչվել ենք յուրաքանչյուրս։ Մենք, ժամանակ առ ժամանակ, ինչ-որ իրեր ենք ուղարկում տարբեր երկրներում ապրող մեր հարազատներին, ընկերներին կամ գործընկերներին։ Կամ հակառակը՝ ստանում ենք իրեր արտերկրում գտնվող մեր հարազատներից․ փաստաթղթեր, նվերներ, զարդեր, հեռախոսներ, խմիչք, հագուստ, դեղ, պահածո, մի խոսքով՝ ամեն ինչ։
Սակայն բոլորս գիտենք, թե ինչ փորձություններով ենք անցնում այդ ընթացքում։

Լինում են դեպքեր, երբ անհրաժեշտ է շտապ ինչ-որ փաստաթուղթ ուղարկել։ Փոստային առաքումը տևում է 15 օրից ոչ պակաս, արագ առաքումները՝ լավագույն դեպքում՝ 5-7 օր։

Ճարահատյալ շտապում ենք օդանավակայան, ավտոկայան, կամ երկաթուղային կայարան և սկսում խնդրել այդ ուղղությամբ մեկնողներին։

Մենք վերջնականապես լուծել ենք այդ խնդիրը․ կարիք չկա ծանոթներ փնտրել, կամ անծանոթներին խնդրել։

Ընդամենը պետք է այցելել CLASS.am, ցանկում գտնել տվյալ ուղղությամբ մեկնողի, կապ հաստատել նրա հետ և ուղարկել այդ իրը։
Ընդ որում, եթե ցանկում չկա ձեզ հետաքրքրող ուղղությունը, ապա պետք է սեղմել «Ուղարկել իրեր», լրացնել հայտը, որտեղ նշվում է, թե ո՞ւր, ե՞րբ և ի՞նչ եք ցանկանում ուղարկել ու կարճ ժամանակ անց տեղափոխողը կապ կհաստատի և կիրականացնի տեղափոխումը»։

Հավելենք, որ կայքի տեղեկատվական մասում նշված է նաև, որ ընկերության օգնությամբ՝

1. հասցեատերը կստանա իր առաքանին 1-12 ժամում աշխարհի ցանկացած կետում (նաև դեպի Հայաստան),

2. առաքումն ու ստացումը կարժենա մինչև 50 անգամ էժան։

Կայքի պատասխանատուներից տեղեկացանք նաև, որ համակարգն աշխատանք է առաջարկում ցանկացած ուղղությամբ մեկնող, կամ փոխադրումներ իրականացնող անհատներին և կազմակերպություններին։ Իսկ պայմաններին ծանոթանալու համար անհրաժեշտ է այցելել կայքի այս հղմամբ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր