ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
ՌԴ ԱԳՆ-ն մեղադրել է Արևմուտքին
16:05, 24.09.2020 | mamul.am
4181 | 0

Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի շուրջ Արևմուտքի զանգվածային ապատեղեկատվական արշավի խնդիրը ոչ թե կատարվածի պատճառների բացահայտումն է, այլ Ռուսաստանի գործերին միջամտելը, ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի բաժնի փոխտնօրեն Իլյա Տիմոխովը:

«Հարկ է նշել, որ ապատեղեկատվական այն արշավը, որը ծավալվել է Արևմուտքում՝ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի շուրջ, վկայում է այն մասին, որ դրա նախաձեռնողների հիմնական խնդիրը ոչ թե ՌԴ քաղաքացու առողջության և նրա հոսպիտալացման իրական պատճառները պարզելն է, այլ ներքաղաքական գործընթացների վրա ազդելու միջոցով Ռուսաստանի ներքին գործերին միջամտելը»,- ասել է Տիմոխովը։

Նա հավելել է, որ արևմտյան քաղաքական գործիչները, «առանց միջազգային իրավական և տարրական բարոյական նորմերի, զբաղվում են փաստերի խեղաթյուրմամբ»:։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր