Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Նշվում է, որ նրան առաջադրել է ռուս գրող, «Պրեզիդենտ» թերթի գլխավոր խմբագիր, ակադեմիկոս Սերգեյ Կոմկովը: Մրցանակը պետք է հանձնվի 2021-ի սեպտեմբերի 10-ին Օսլոյում։ Խաղաղության Նոբելյան մրցանակի են առաջադրել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին, ինչպես նաև Կոսովոյի և Սերբիայի վարչակազմերին: Թրամփին առաջադրել են տարբեր երկրների և ժողովուրդների հաշտեցման համար: Կոսովոյի և Սերբիայի վարչակազմերի առաջադրման պատճառը Վաշինգթոնում կայացած հանդիպմանը նրանց ներկայացուցիչների ձեռք բերած պատմական համաձայնագիրն է:
|