ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Այդ որոշումը պատուհաս է դարձել մեր քաղաքի համար». Հայկ Մարության
19:30, 24.09.2020 | mamul.am
5716 | 0

«Ցավն այն է, որ մենք ունենք կառավարության որոշում, որը թույլ է տալիս՝ քո ապօրինի շինությունն օրինականացնես: Այդ որոշումը պատուհաս է դարձել մեր քաղաքի համար: Այսինքն, մարդը գիտի, որ ապօրինի շինություն կառուցի, հետո կարող է դիմել և օրինականացնել իր շինությունը: Մենք արդեն 2019-ի փետրվարին դիմել ենք կառավարությանը, նախագիծ ենք պատրաստել, որ կառավարության այդ որոշման մեջ փոփոխություն լինի, որ գոնե համայնքային և պետական հողերի վրա, անկախ ամեն ինչից, ոչ ոք իրավունք չունենա ինքնակամ, ապօրինի շինությունն օրինականացնելու»,- լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով այն փաստին, որ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին, մանրամասնել է քաղաքապետը:

Նշենք, որ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոցի հ.102/4 հասցեի հետնամասում, պետական սեփականություն հանդիսացող հողամասում, Սամվել Ալեքսանյանն իրականացրել է ապօրինի շենք-շինությունների կառուցման շինարարական աշխատանքներ, ինչի համար էլ քաղաքապետարանում վարչական վարույթ է հարուցվել։

Հ. Մարությանը նշել է, որ երկար տարիներ այստեղ ապօրինի շինություններ են կառուցված եղել և միայն Սամվել Ալեքսանյանի կառուցածը չէ, հազարավոր ապօրինի շինություններ կան Երևանում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր