ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Նոր մանրամասներ Վանաձորի ձկան խանութում տեղի ունեցած պայթյունից
21:10, 24.09.2020 | mamul.am
3785 | 0

Վանաձորի կենտրոնում գործող խանութներից մեկում նախօրեին տեղի ունեցած պայթյունի ժամանակ խանութի տնօրեն Աշոտ Ոփյանը ներսում է եղել: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ քննությամբ դեռևս չպարզված անձը մտել է խանութ՝ իբր ձուկ գնելու, տնօրենը ձուկը վերցրել ու առաջ է գնացել, որպեսզի մաքրի այն, ու այդ ժամանակ տվյալ անձը պայթուցիկը նետել է խանութի մեջ, այն դիպել է ջրագծի խողովակին ու չի հասել խանութի այն հատված, որտեղ տնօրենն է այդ պահին գտնվել:

Հիշեցնենք՝ դեպքը տեղի էր ունեցել երեկ երեկոյան Վանաձորի կենտրոնական ու մարդաշատ վայրում, խանութ նետված պայթուցիկը եղել է ձայնային նռնակ: Պայթյունի հետևանքով վնասվել է խանութի ողջ գույքը, առաստաղը, ապակիները:

Դեպքի հետ կապված իրավապահները քննարկում են մի շարք վարկածներ, որոնցից մեկն էլ այս տարվա փետրվարի 29-ին Վանաձորում տեղի ունեցած վիճաբանությունն է, որի հետևանքով դանակահարված վիճակում Վանաձորի Շիրակի խճուղում գտնվող ավտոտեխսպասարկման կենտրոնից Վանաձորի բժշկական կենտրոն էին տեղափոխվել ձկան խանութի տնօրեն Աշոտ Ոփյանի տղան ու եղբորորդին: Վիճաբանության մյուս կողմից մեկ հոգի էլ հիվանդանոց էր տեղափոխվել հրազենային վնասվածքով: Հրազենը, ըստ տեղեկությունների, պատկանել էր Աշոտ Ոփյանին:

Թե որքանով այս դեպքը կապ ունի ամիսներ առաջ տեղի ունեցած վիճաբանության հետ, դեռեւս հայտնի չէ: Սա քննարկվող վարկածներից մեկն է, որը քննությամբ կա՛մ պետք է հաստատվի, կա՛մ հերքվի: Այս առնչությամբ եւս խանութի տնօրենը որեւէ մեկնաբանություն չտվեց, միայն ասաց, որ քանի դեռ հանցագործությունը չի բացահայտվել, ինքը ոչինչ չի կարող ասել:

Նշենք, որ դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր