Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 493.60, EUR 576.08, RUB 6.24, GBP 639.46
+17 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+21 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Հաստատվել է ԱԱ 2022-ի որակավորման փուլի ժամանակացույցը
21:15, 24.09.2020

Սեպտեմբերի 24-ին՝ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, կայացավ ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի նիստը, որի ընթացքում կայացվեցին մի շարք կարևոր որոշումներ:

Մասնավորապես, հաստատվել է 2021 թվականի Եվրոպայի ազգային հավաքականների հանդիպումների խաղացանկը․

Մարտի 22-31, 2021 - 3 հանդիպում

Մայիսի 31-հունիսի 8, 2021 - Ընկերական հանդիպումներ ԵՎՐՈ 2020-ին ընդառաջ

Օգոստոսի 30-Սեպտեմբերի 8, 2021 - 3 հանդիպում

Հոկտեմբերի 4-12, 2021 - 2 հանդիպում

Նոյեմբերի 8-16, 2021 - 2 հանդիպում

Մարտի 21-29, 2022 - Որակավորման փուլի փլեյ-օֆֆ հանդիպում

ՈՒԵՖԱ Գործադիր կոմիտեն որոշեց ուժ մեջ թողնել փոխարինումների քանակը 3-ից 5 դարձնելու որոշումը, որը վերաբերում է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խմբային փուլի, որակավորման փլեյ-օֆֆ փուլի, ՈՒԵՖԱ կանանց Եվրոպայի առաջնության որակավորման փուլի, ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի, ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի և ՈՒԵՖԱ կանանց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հանդիպումներին։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր