ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Գեորգի Ավետիսյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից
21:35, 24.09.2020 | mamul.am
3158 | 0

ՀՀ վարչապետՆիկոլ Փաշինյանի որոշմամբ Գեորգի Ավետիսյանն ազատվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝
Գեորգի Ավետիսյանին ազատել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Հիշեցնենք, որ Գեորգի Ավետիսյանն այդ պաշտոնն զբաղեցնում էր 2018թ. հունիսի 22-ից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր