ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Եթե տեղը գիտենք, պետք է գնանք, գողանանք, բերե՞նք». Ալեն Սիմոնյան
23:00, 24.09.2020 | mamul.am
4164 | 0

ՔՊ նիստի ավարտից հետո լրագրողները ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին հարցեր ուղղեցին Միքայել Մինասյանի գտնվելու վայրի վերաբերյալ՝ նշելով, որ ըստ որոշ տեղեկությունների, նա Սոչիում է, անգամ հյուրանոցի հասցե է նշվում, ուստի, ինչպե՞ս է, որ Միքայել Մինասյանը դեռևս ազատության մեջ է:

«Այսինքն, ի՞նչ, եթե տեղը գիտենք, մտածում եք, պետք է գնանք, գողանանք, բերե՞նք: Դա իրավական գործընթաց է, եթե անգամ հասցեն ու հեռախոսահամարը հայտնի է, պետք է երկիրը ձերբակալի և հանձնի նրան ՀՀ-ին: Կալանքի հետ կապված որոշումը կայացվել է 2 օր առաջ, և ես նման տեղեկություն չունեմ, որ մեր գործընկերները դիմել են, և մենք մերժում ենք ստացել:

Եթե լինում է կալանքի որոշում, դիվանագիտական խողովակներով արդեն գործընթաց է սկսվում: Նման գործողություն, օրինակ, եղավ մեր համաքաղաքացու հարցում, որին վերադարձրեցինք: Խոսքն Ալրաղացի Լյովիկի մասին է»,- ասաց Ա. Սիմոնյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր