ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ճիշտ կլիներ Հրայր Թովմասյանը հրաժարական տար ու հեռանար. նրա կերպարը ձանձրացրել է». Ալեն Սիմոնյան
23:40, 24.09.2020 | mamul.am
5310 | 3

«Ես տեսա Թովմասյանի ճեպազրույցը, որտեղ նա ասում էր, թե նորընտիր դատավորների լեգիտիմության հետ կապված խնդիրներ է տեսնում։ Ընդհանրացնելով պարոն Թովմասյանի հարցազրույցը, կարող եմ ասել, որ ինքը լեգիտիմության պակաս չէր տեսնում Սերժ Սարգսյանի պարագայում, չէր տեսնում նաև ԱԺ ընտրությունների ժամանակ, երբ ինքն ընտրվում էր ԱԺ պատգամավոր, ուստի նրան մեկնաբանելն անշնորհակալ գործ է, որովհետև նա շահ ունեցող, քաղաքականության մեջ գտնվող անձնավորություն է, որը, եթե, չեմ ուզում այդ բառն օգտագործել․․․ Ճիշտ կլիներ, որ նա հրաժարական տար ու հեռանար, որովհետև նրա կերպարը ձանձրացրել է ոչ միայն քաղաքական դաշտում, այլև հանրությանը»,- ՔՊ ընդլայնված նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով իշխանությունների հետ պայմանավորվածության արդյունքում Երվանդ Խունդկարյանի՝ ՍԴ նախագահ առաջադրվելու մասին լուրերին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր