ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Եթե ես Հովիկ Աղազարյանի կենսագրությունն ունենայի, ամոթից կլռեի». Ն. Զոհրաբյան
11:35, 25.09.2020 | mamul.am
4644 | 1

Հանրահավաքին գնացողների մեծ մասը Ծառուկյանի իմպերիայի աշխատակիցներն են լինելու։ Խոսելով հոկտեմբերի 8-ին նախատեսված հանրահավաքի մասին՝ տեսակետ էր հայտնել իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ «Եթե ԲՀԿ-ի հավաքը հաջողություն ունենա՝ միջին օղակում սաբոտաժ անողները կավելանան։ Իսկ եթե հաջողություն չունենա՝ այդ մարդկանց թիվը կնվազի»,- ասել էր պատգամավորը:

Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Աղազարյանի հայտարարությանը, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ես Հովիկ Աղազարյանի կենսագրությունը եթե ունենայի, ամոթից կլռեի... Իրենք անցել են կարմիր բոլոր գծերը, իրենց անիմաստ է հորդորելը կամ կոչ անելը: Չկա բարոյականության որևէ գիծ, որ անցած չլինեն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր