ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ծառուկյանը հրահանգել է աշխատակիցներին մոբիլիզացնել դատարանի մոտ՝ սպառնալով ազատել աշխատանքից
12:10, 25.09.2020 | mamul.am
58963 | 2

Այսօր առավոտյան վերսկսվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդության քննությունը: Վերջին երեք օրերին ԲՀԿ-ական պատգամավորները սոցցանցերում և լրատվամիջոցների միջոցով անընդմեջ հայտարարություններ են տարածում այն մասին, որ որոշումն արդեն կա և Գագիկ Ծառուկյանին կալանավորելու են։
Ասում են, որ Գագիկ Ծառուկյանը կարգադրել է մոբիլիզացնել իր բոլոր աշխատակիցներին դատարանի բակում։ Համաձայն շրջանառվող լուրերի, Ծառուկյանի բոլոր ընկերություններում՝ «Շանգրի լա» խաղատուն, «Առինջ մոլ», «Արարատ ցեմենտ»-ի գործարան և այլն, աշխատում է շուրջ 38000 քաղաքացի։ Ասում են նաև, որ Ծառուկյանը սպառնացել է, որ ցանկացած աշխատակից, ով չկատարի այդ հրահանգն ու չներկայանա դատարանի բակ, անմիջապես ազատել աշխատանքից:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր