ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Նավալնին Գերմանիայում կմնա մինչև լիակատար ապաքինումը
17:25, 25.09.2020 | mamul.am
3729 | 0

Հայտնի է դարձել, որ հիվանդությունից հետո ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին մտադիր է շարունակել ապաքինումը Գերմանիայի տարածքում:

Նա մտադիր է մնալ Գերմանիայում այնքան ժամանակ, քանի դեռ չի ավարտվել վերականգնման ամբողջ ընթացքը։ «Բնականաբար, Ալեքսեյի վերականգնման գործընթացը դեռ երկար կտևի։ Նա դեռ մնում է Գերմանիայում՝ վերականգնողական կուրս անցնելու համար։ Դա, ակնհայտորեն, մի քանի օրվա հարց չէ և, հավանաբար, նույնիսկ մի քանի շաբաթվա»,- ասել է քաղաքական գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։

Հիշեցնենք, որ նախօրեին Ալեքսեյ Նավալնիին դուրս են գրել Բեռլինի «Շարիտե» կլինիկայից։ Բժիշկները նրան նշանակել են ֆիզիոթերապիայի կուրս, որից հետո հիվանդին կարող են տեղափոխել վերականգնողական կենտրոն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր